Լրահոս

20.03.2012 15:01


Կյանքից հեռացավ ԵՊՀ դասախոս Գուրգեն Մանուկյանը

Կյանքից հեռացավ ԵՊՀ դասախոս Գուրգեն Մանուկյանը

Երեկ՝ մարտի 19–ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, «7օր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Արեգնազ Մանուկյանի հայրը՝ Գուրգեն Մանուկյանը։

Գուրգեն Մանուկյանը, որը նշանակալի ներդրումներ ունի գրաբարագիտության ոլորտում, ծնվել է 1934թ.։ 1957–ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի հայ բանասիրության և պատմության Ֆակուլտետ,
1962-1968 թթ. սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։

Թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Արիստակես Լաստիվերցու մատենագրության լեզվաբանասիրական քննություն» թեմայով, դոկտորական՝ «Գրաբարի նախդիրները և նրանց գործածությունը հայ մատենագրությունում (5-11-րդ դարեր)»։

1969–2012 թթ. Գ. Մանուկյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանում։
Կարդացվող դասընթացներն են՝ «Գրաբար», «Գրաբարի նախդիրները»։ Դասավանդել է նաև Երևանի «Հր. Աճառյան» համալսարանում։

Գ. Մանուկյանը հեղինակել է մի շարք հոդվածներ («Ղազար Փարպեցու երկերի արևելահայերեն վերջին թարգմանության հանգամանքները», «Նախդիրների գործածությունը գրական միջին հայերենում գրաբարի համեմատությամբ», «Ստեփանոս Ասողիկ Տարոնեցու «Պատմություն տիեզերական» գրքի արևելահայերեն թարգմանություն», «Կարծեցեալ վերլուծություններ գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» երկում») և մենագրություններ(«Մենագիրք հայոց»,«Նախդրագործությունը 5–10–րդ դդ. և միջինհայերենյան չափածոյում», «Հա՛յր մեր», գրաբար բնագիրը և արևելահայերեն նոր թարգմանությունները», «Արիստակես Լաստիվերցի»,«Պատմութիւն»» և այլն)։

 «7օր»–ի աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18.00–ին, Նոր Նորքի 3–րդ զանգվածի Բաղյան 1 հասցեում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը